Պարզվել են Հաղարծին վանական համալիրի ճանապարհի անտառային հատվածում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ավտոբուսի վարորդի և բոլոր 33 ուսանողների ինքնությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել են նոյեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված անձանց և վարորդի ինքնությունները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոբուսը վարել է Երևանի բնակիչ 67-ամյա Գագիկ Բ․-ն, իսկ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ, Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Մարի Մ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միլենա Զ․-ն, Երևանի բնակիչ 19-ամյա Մերի Հ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Աննա Կ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Անի Հ․-ն, Երևանի բնակիչ 19-ամյա Ալվարդ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 19-ամյա Մարիամ Մ․-ն, 19-ամյա Ադելա Ա․-ն, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Սվետլանա Ա․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Անուշ Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Նարինե Ե․-ն, Արարատի մարզի բնակիչներ 20-ամյա Շուշան Ա․-ն, 20-ամյա Ռուզաննա Մ․-ն, Երևանի բնակիչ 19-ամյա Էմմա Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ս․-ն, Երևանի բնակիչ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հասմիկ Ն․-ն, Երևանի բնակիչ 21-ամյա Մարիա Փ․-ն, Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Հակոբ Պ․-ն, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Աննա Ն․-ն, Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Լիանա Զ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Ջուլիետա Գ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Էլիզաբեթ Պ․-ն, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մարիաննա Ա․-ն, Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Անի Մ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Էլեն Ծ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Նվարդ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Լիանա Ս․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Ամալյա Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Լուսինե Խ․-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Անուշ Փ․-ն տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն, Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Մարիամ Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն իսկ Երևանի բնակիչ 23-ամյա Գայանե Ա․-ն՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։
Վթարի հետևանքով կային վիրավորներ:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ հիվանդանոց է տեղափոխվել 32 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։