Ավտովթար՝ Երևանում․ «Բոռա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Toyota Rav 4»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Տիչինա փողոցում՝ «Բոռա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Թ․-ի վարած «Opel» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Գ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Մարգար Օ․-ի վարած «Toyota Rav 4» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Վիգեն Թ․-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ 8-ամյա Է․ Ս․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Հարությունյանը և Տիրան Մովսիսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։