Նոր մանրամասներ Արևմտյան Հայաստանի ներկայից, կյանքից ու կենցաղից. պատմում են այնտեղից վերադարձած «4 հրացանակիրները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ իրենց տպավորություններով կիսվեցին օրեր առաջ Արևմտյան Հայաստանից վերադարձած Նարեկ Սարգսյանը և իսկական հայ Առաքել Սեմիրջյանը:
Վերջիններս խումբ են կազմել, որի կազմում եղել է նաև հայտնի լրագրող Մհեր Արշակյանը և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը և մեկնելով ներկայիս Թուրքիա՝ եղել են Ղարսում, Իգդիրում, Աղլիում, Վանում, Բիթլիսում, Մուշում, Էրզրումում, Արդահանում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/10/1081974/]հայտնել էինք[/url], Նարեկ Սարգսյանը, ով օրերս էր վերադարձել Արևմտյան Հայաստանից, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորություններով և հանրությանն է ներկայացրել Վանա կատվի լուսանկարները: Ն. Սարգսյանը եղել է հայտնի լրագրող Մհեր Արշակյանի, իսկական հայ Առաքել Սեմիրջյանի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի հետ: Նրանք եղել են Վանում՝ Մհերի դռան մոտ, Գրիգոր Նարեկացու ծննդավայր՝ Նարեկ գյուղում, Վանա լճի ափին, Դատվան քաղաքում, այնուհետև եղել են աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հայրենի քաղաք Բիթլիսում, Էրզրումում և այլն:
Մանրամասները ներկայացնում ենք ստորև ներկայացվող տեսանյութում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի