211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ մարմին. տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է նրան կյանքից զրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count95950 դիտում article-date 20:09 05-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ դանակի մի քանի հարվածի հետքերով: 

Դեպքի վայր են ժամաել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները: 

Արդեն տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատրարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին: 
 
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Մովսիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գագիկ Մանուկյանի և Վաչագան Աղասյանի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 64-ամյա է կինն է, իսկ կասկածյալը՝ նրա 74- ամյա ամուսինը: 

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր