211652_close_icon

Երևանում քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ հերթական արտակարգ դեպքն է տեղ ունեցել. թիվ 56 երթուղու ավտոբուսը հետընթաց բախվել է «Chevrolet»-ին, «ՎԱԶ 2107»-ին և «Mercedes Sprinter»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4516 դիտում article-date 23:11 06-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 56 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է «Chevrolet», «ՎԱԶ 2107» և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վարորդը ավտոբուսը կայանել է, իջել էր միջից, որպեսզի գնումներ կատարի ու այդ ժամանակ ավտոբուսն ինքնաբերաբար հետ է ընթացել ու բախվել նշված ավտոմեքենաներին»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր