211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ քաղաքացին «Facebook»-ով նկատել է տարադրամի փոխանակման հայտարարություն և իրեն մոտեցած տաքսու վարորդին տվել է 15 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն քիչ հետո հասկացել է, որ իրեն խաբել են

views-count2242 դիտում article-date 12:35 05-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափի գումար են հափշտակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 28-ամյա Գոռ Ու․-ն հայտնել է, որ «Facebook» սոցիալական կայքում տարադրամի փոխանակման հայտարարություն է նկատել, որից հետո «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել Դավիթ ներկայացած անձի հետ և պայմանավորվել հանդիպել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գոռ Ու․-ն գնացել է նշված հասցե և իրեն է մոտեցել տաքսի ավտոմեքենա, որի վարորդին փոխանակման համար տվել է 15 մլն 200 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, ով իր հերթին այն փոխանցել է այլ անձի և հետ վերադարձել և հասկացել, որ Դավիթ ներկայացած անձը խաբեությամբ հափշտակել է նշված գումարը։

Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր