1752 դիտում
12:28 17-09-2020
Կորոնավիրուսի 100 դեպքից 2-ը անխուսափելիորեն մահ է. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի վիճակին, նշեց, որ նախորդ 1 ամսվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի հետ կապված ունեցել ենք ամենօրյա 200-ից պակաս դեպք, բացի մեկ օրվանից, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվը էականորեն ավելացել է, երեկ 295 դեպք է եղել:
Նա նկատեց, որ թեև թեստերի թիվը ևս ավելացել է և արդեն երկու օր է` 4 հազարից անցնում է, այնուամենայնիվ, ասաց` միտումը անհանգստացնող է և բոլորի ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա: «Ես երեկ մարտից հետո գործնականում առաջին անգամ խցանում նկատեցի և թերևս դա կապված է դպրոցների բացման հետ»,- ասաց նա:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեստավորումների թիվը մեծ է, բայց մենք նաև տոկոսային աճ ենք նկատում, այսօր 7 տոկոս է կազմում, ինչը մտահոգիչ է: Ըստ նրա` դա կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման, առևտրի, հանգստյան տներից վերադառնալու հետ: Նա կոչ արեց պահպանել կանոնները, քանի որ դրանց պահպանումով կարող ենք զսպել թվերի աճը:
Վարչապետը նշեց, որ մեկ ապացուցված գործիք ունենք, և դիմակի կրման պայմանները պետք է խոստորեն պահպանվեն, և ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի, բայց այս ընթացքում բնականաբար քաղաքացիների արժանապատվությունը, իրավունքները պահպանվեն: Նա կարևորեց դիմակի ճիշտ կրումը, որ այն փակի քիթը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չեն թողել, միայն մեկ դեպքի հետ կապված է ասել, բայց այդ դեպքում էլ հարազատները հապաղել են ահազանգել: «Ըստ էության` կարող ենք ասել, որ չունենք դեպք, որ կորոնավիրուսով վարակվածը անհրաժեշտ բուժօգնությունը չի ստացել, բայց ամբողջ աշխարհում այնպես է, որ 100 դեպքից 2-ն անխուսափելիորեն մահ է»,- ասաց նա:
Նա նշեց, որ ըստ վերլուծության՝ այն երկրները, որոնք առավել խիստ սահմանափակումների են գնացել և կորոնավիրուսի ցուցանիշներով առավել լավ արդյունքների են հասել, տնտեսական առումով ունեն ամենախորը պրոբլեմները, և սրանք փոխկապակցված են:
Նմանատիպ նյութեր
14798 դիտում
16:18 23-12-2021
Կորոնավիրուսի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. Փաշինյան
1539 դիտում
09:02 18-07-2014
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելիորեն կազդեն Հայաստանի վրա. Ժողովուրդ
6709 դիտում
10:13 22-09-2016
Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ-ն բախվելու են անխուսափելիորեն, և դա զուտ ժամանակի հարց է. «Ժամանակ»
Այս բաժնից
337 դիտում
09:04 28-04-2024
Հանրապետության տարածքում ապրիլի 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ