Նոր մանրամասներ՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքից․ 54-ամյա տղամարդը դեպքից հետո «Jeep»-ով եկել է բենզալցակայան և փորձել վրաերթի ենթարկել բենզալցակայանի սեփականատիրոջը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 22-ի արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ «Չախկալ» մականվամբ 54-ամյա Արթուր Ա․-ի կողմից Բերդ համայնքի Մաշտոցի փողոցում գտնվող 56-ամյա Աշոտ Վ․-ին պատկանող բենզալցակայանի տարածքում վերջինիս և նրա որդուն՝ 30-ամյա Դավիթ Վ․-ին ծեծի ենթարկելու և խուլիգանություն կատարելու վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի ծառայողները դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզել են, որ «Չախկալ» մականվամբ անձը հանդիսանում է 54-ամյա Արթուր Ա․-ն, ով դեպքի վայրից հեռանալուց որոշակի ժամանակահատված հետո իր կողմից վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենայով կրկին վերադարձել է բենզալցակայանի տարածք, ավտոմեքենան վարել է բենզալցակայանի առջև գտնվող սյան ուղությամբ և մխրճվել սյան մեջ, որից հետո ավտոմեքենան հետընթաց է կատարել, իսկ այդ ընթացքում Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Աշոտ Վ․-ն ցանկացել է վերցնել հիմնական ճանապարհի վրա ընկած կրակմարիչը, որի ժամանակ Արթուր Ա․-ն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կողմից վարած ավտոմեքենան վարել է Աշոտ Վ․-ի վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել հանցագործության կատարումը, քանի որ Աշոտ Վ․-ն կարողացել է ցատկելու և հետ քաշվելու արդյունքում խուսափել ավտոմեքենայի հարվածից։
Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 44-155-րդ հոդվածի 1 մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։