2466 դիտում
21:26 10-08-2020
Արմեն Մանուչարյանը կարիերան կշարունակի «Ռոտորում»
«Փյունիկի» 24-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորում»։
Հայ ֆուտբոլիստը «Ռոտորի» հետ պայմանագիր է կնքել և կխաղա 3-րդ համարի մարզաշապիկի ներքո:
Մանուչարյանը նախկինում՝ բացի «Փյունիկից», հանդես է եկել նաև «Ուրարտույում»: Հայաստանի առաջնությունում նա 122 խաղ է անցկացրել, դարձել 5 գոլի հեղինակ:
Տրանսֆերի մասին հայտարարվելուց հետո Արմեն Մանուչարյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով.
«Սիրելի երկրպագուներ,
Երկար տարիներ Հայաստանում անցկացնելուց հետո որոշում եմ կայացրել կարիերաս շարունակել արտասահմանում։ Այս որոշումը կայացնելիս բացառապես առաջնորդվել եմ ֆուտբոլային սկզբունքներով։
Կարծում եմ, հասունացել էր պահը, որպեսզի քայլ առաջ կատարեի իմ կարիերայում և ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռոտոր» տեղափոխությունը լավագույն որոշումն էր ինձ համար։ 2016 թվականից հանդիսանում եմ «Փյունիկի» ֆուտբոլիստ և այս 4 տարում «Փյունիկն» ինձ համար հասցրեց դառնալ հարազատ ակումբ։
Միասին անցել ենք անմոռանալի ճանապարհ, որը լի էր հաջողություններով։ Իհարկե, անմասն չմնացինք նաև ձախողումներից, բայց այս ակումբը գիտի, թե ինչպես է պետք հաղթահարել նման իրավիճակները։ Հեռանում եմ՝ վստահ լինելով, որ առանց ինձ նույնպես այս ակումբը կարող է հասնել իր առջև դրված նպատակներին։
Շնորհակալություն Ձեզ խաղադաշտում և խաղադաշտից դուրս՝ մշտապես ցուցաբերած աջակցության համար։ Հուսով եմ, իմ խաղով հուսախաբ չեմ արել Ձեզ։
Շնորհակալություն «Փյունիկի» ղեկավարությանը, որ ոչ միայն չխոչնդոտեց իմ տեղափոխությանը, այլ նաև իր խորհուրդներով օգնեց, որ ճիշտ որոշում կայացնեմ՝ ի շահ ինձ և հայկական ֆուտբոլի։
Առանձնահատուկ շնորհակալություն խաղընկերներիս և բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել եմ այստեղ, ինչպես նաև «Փյունիկի» աշխատակազմին, ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Վստահ եմ, որ «Փյունիկը» դեռ շատ կուրախացնի իր երկրպագուներին։ Հաջողություն և հաղթանակներ եմ մաղթում ակումբին»։
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
14:39 16-01-2014
Խավին իր կարիերան կշարունակի «Նյու- Յորք Ռեդ Բուլզ»-ում
1411 դիտում
18:35 22-01-2014
Անդրեա Ռանոկիան իր կարիերան կշարունակի «Բորուսիա»-ում
1739 դիտում
22:15 10-02-2014
Վիդիչը իր կարիերան կշարունակի «Ինտեր»-ում
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը