Անդրեա Ռանոկիան իր կարիերան կշարունակի «Բորուսիա»-ում
Իտալիայի հավաքականի և Միլանի «Ինտեր»-ի պաշտպան Անդրեա Ռանոկիան իր կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում, հայտնում է Football Italia-ն: Նշվում է, որ կողմերը արդեն փոխահամաձայնեցրել է 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության պայմանները:
Գերմանական ակումբը «Ինտեր»-ի խաղացողի տրանսֆերի համար կվճարի 11 մլն եվրո: Գործարքը իրականացնելու համար «Բորուսիա»-ին մնացել է համաձայնության գալ Անդրեա Ռանոիկայի անհատական պայմանագրի պայմանանների շուրջ:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռանոկիան անցկացրած 14 խաղում խփել է 1 գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում: