Վիդիչը իր կարիերան կշարունակի «Ինտեր»-ում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը, ով նախորդ շաբաթվա ընթացքում հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալու է անգլիական ակումբից` իր կարիերան ամենայն հավանականությամբ կշարունակի Միլանի «Ինտեր»-ում, այդ մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Նշվում է, որ սերբ պաշտպանը իտալական ակումբի հետ արդեն համաձայնության է եկել պայմանագրի պայմանների շուրջ: 32-ամյա պաշտպանը միլանյան ակումբում տարեկան կաշխատի 3,5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Վիդիչը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդես է գալիս 2006 թվականից: Այդ ժամանակահատվածում Վիդիչը մանկունիանցիների կազմում անցկացրել է 287 խաղ և խփել է 20 գոլ: