Խավին իր կարիերան կշարունակի «Նյու- Յորք Ռեդ Բուլզ»-ում
                        Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի կիսպաշտպան Խավին ամենայն հավանականությամբ իր կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ լիգյաում: Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները` ֆուտբոլիստը ընդունել է «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» տեղափոխվելու առաջարկը: Նշվում է, որ տրանսֆերը կկայանա 2014 թվականի աշխարհի առաջնությունի հետո:
Նշենք, որ ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկի պայամանագրի ժամկետը կատալոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

