211652_close_icon
views-count176262 դիտում article-date 22:29 08-06-2020

Երևանում տեսախցիկը արձանագրել է անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից Ավանում հեղինակություն ունեցող 45-ամյա տղամարդու վրաերթի պահը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝ հունիսի 7-ին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի բնակիչ, 45-ամյա Կարեն Ավագյանն է, ով վրաերթի է ենթարկվել սև գույնի ավտոմեքենայի վարորդի կողմից Ավան վարչական շրջանի «Ավանի կինոյի» մոտ: Վարորդը, Կ. Ավագյանին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրված վրաերթի պահը, հույս ունենալով, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները կհայտնաբերեն փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Ավանում հայտնի անձնավորություն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր