Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում շնորհավորական ուղերձ հղեց Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի կապակցությամբ։
«Մենք բոլորս պետք է հիշենք Սարդարապատի հերոսամարտը, բոլոր հերոսներին, զորավարներին։ Մայիսը հաղթանակների ամիս է, և մեր պատմական գլխավոր հաղթանակներից մեկը համարում ենք Սարդարապատի ճակատամարտը։ Արցախի մահապարտների գունդը բավականին մեծ դեր է ունեցել, և մենք պետք է հիշենք մեր բոլոր զորավարներին, զինվորներին ու աշխարհազորին»,- ասաց ԱՀ նախագահը։
Հավելեց, որ պետք է ռազմական հաջողություններն ու հաղթանակները տեղափոխենք պետականաշինության և տնտեսության բնագավառում տարած հաղթանակների դաշտ։
Մայիսի 26-ին նշվում է Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրը։