211652_close_icon
views-count1678 դիտում article-date 11:02 21-10-2026

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում». կա վիրավոր. ոստիկանները որոնում են երկու կասկածյալ անչափահաս տղաներին

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, ով հայտնել է, որ Աբովյան քաղաքում հայտնի «Բենզինների խաչմերուկում» վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ «գուտ հարցական գլխուղեղի ցնցում հարցական, գլխի դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ քթի կոտրվածք և քերծվածքներով» իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Արամ Հ.-ին մարմնական վնասվածքներ են պատճառել Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Տ. Մ.-ն և 17-ամյա Ա. Ա.-ն։

Համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տ. Մ.-ն և Ա․ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր