211652_close_icon
views-count964 դիտում article-date 16:45 22-10-2026

Հյուսիսային ավտոկայանի դիմաց, որն ավելի շատ հայտնի է որպես «մահվան անցում», ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտությունից հետո մրցույթը շահած ընկերությունը սկսել է վերգետնյա անցումի կառուցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը հունիսի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով պատկան մարմիններին էր փոխանցել հազարավոր վարորդների ու հետիոտների խնդրանք-պահանջը, որպեսզի արագացնեն Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց վերգետնյա անցումի շինարարությունը, քանի որ այդ վայրում երկար ու ձիգ տարիներ միշտ տեղի են ունեցել վրաերթեր, այդ թվում՝ մահվան ելքով։ Ու կառավարությունը գումար էր հատկացրել, որիեիոզի վերգետնյա անցումը կառուցվի։ Այն սկսվել էր, սակայն, չգիտես ինչու, աշխատանքները դադարեցվել էին։

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարծես թե սայլը տեղից շարժվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտության արդյունքում մրցույթը շահած ընկերությունը սկսել է վերգետնյա անցումի շինարարությունը, ինչի համար էլ հատուկ կառուցված երկաթե կոնստրուկցիաներ են բերվել, իսկ առաջիկայում երևի թե կսկսվի գործը ու այն բարեհաջող կհասցնեն ավարտին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ամիսներ առաջ կառավարությունը հայտարարել էր, որ հաշվի առնելով քաղաքացիների անվտանգությունը, խոշոր չափի գումար է տրամադրել, որպեսզի Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվեր վերգետնյա անցում, ինչը մեծ ոգևորություն էր առաջացրել հատկապես վարորդների մոտ, քանի որ եղել էին հարյուրավոր դեպքեր, երբ նշված հատվածում տեղի էին ունեցել վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու վարորդն ու հետիոտնը մեկմեկու էին մեղադրել վրաերթերում։

Հունիսի 2-ին, ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մի քանի ամիս շարունակ մեծ թափով աշխատանքները սկսվել էին, հենասյուները կանգնեցրել, դրվել էին մի քանի աստիճաններ, սակայն արդեն տևական ժամանակ գործն առաջ չէր գնում, ինչը անհանգստություն էր պատճառում թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին և թե՛ Հյուսիսային ավտոկայան ժամանողների։

Իսկ թե երբ կվերսկսվեր այդ լավ գործը, որն անավարտ էր մնացել, երևի միայն կառուցապատողին էր հայտնի, բայց որ օր առաջ պետք էր աշխատանքներն ավարտին հասցնեին, դա ակնհայտ էր։

Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր