211652_close_icon
views-count1126 դիտում article-date 12:16 22-10-2026

Օգոստոսի համեմատ աշխատատեղերը սեպտեմբերին ավելացել են 15 հազարով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 39,751-ով. Նիկոլ Փաշինյան

«Օգոստոսի համեմատությամբ սեպտեմբերին 15 հազարով աշխատատեղերն ավելացել են, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 39,751-ով են ավելացել՝ շուրջ 4,9 տոկոսով, ինչպես նաև 28,418 դրամով կամ շուրջ 7 տոկոսով ավելացել է միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ»,- Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ ՊԵԿ-ն ամփոփել է գրանցված աշխատատեղերի ցուցանիշը, և  սեպտեմբերին էլ արձանագրվել է «հերթական ռեկորդը»:

Նրա խոսքով՝ 2017 թվականի սեպտեմբերի համեմատությամբ արձանագրվել է 311.480 աշխատատեղի հավելաճ:

«Ընդհանուր առմամբ դա նաև տեսանելի է, վիզուալ էլ երևում է, որ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ոլորտի փորձագետները պնդում են, որ այդ հավելաճի գերակշիռ մասը ստվերից հարկման դաշտ բերված աշխատատեղերն են և փոքր մասն է նոր աշխատատեղ։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ արտահանման դիվերսիֆիկացիան դրական առաջընթաց է ապահովում։

Նմանատիպ նյութեր