Տիգրան Ավինյանի մտահաղացմամբ՝ Արմեն Բեգոյանն ու իր թիմը 30 տարի աղբով ու փոշով պատված մի քանի հեկտար տարածք վերածում են դրախտային այգու, որտեղից արդեն հեռացվել է մի քանի տոննա աղբ և անցկացվել ոռոգման նոր ջրագիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այն, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը՝ Տիգրան Ավինյանի, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ Երևանի վարչական շրջաններում հսկայական աշխատանքներ են իրականացրել ու շարունակում իրականացնել կանաչ գոտիների, խաղահրապարակների ստեղծման ուղղությամբ, դա ակնհայտ է։ Ու ինչքան էլ որոշ մարդիկ փորձեն չարախոսել, հասարակ ժողովուրդը տեսնում ու գնահատում է այդ աշխատանքը։
Աբովյան-Երևան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում դեռ սովետական տարիներից եղել է բարեկարգ մոտ 3 հեկտար տարածք, և այդ տարածքը խնամվել է դեռ սովետական տարիներից հայտնի Հայաստանի ազգային հերոս լեգենդար Կարեն Դեմիրճյանի թիմակից, ժողովրդին հայտնի «Գազի Թաթարյան» անվամբ պաշտոնյայի կողմից, և հենց այդ լեգենդար մարդն էր, որ աչքի լույսի նման այդ տարածքը պահպանել էր ծառ ու ծաղիկով։
ԽՍՀՄ փլուզումից հետո այդ տարածքում ամիսների ընթացքում ծառ ու ծաղիկ վերացվեց, նույնիսկ անբարեկարգ վիճակում հայտնվեց 2-րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի առթիվ տեղադրված հուշակոթողը, ու գրեթե 30 տարի այդ տարածքում ինչ տեսակի աղբ ասես լցնում էին։
Միայն վերջերս Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանի մտահղացմամբ Բեգոյան Արմենի հիմնարկի աշխատակիցները գործի անցան Ա․ Բեգոյանի գլխավորությամբ ու արդեն մի քանի օր է՝ այդ ամբողջ տարածքում իսկական եռուզեռ է։ Կանաչապատման աշխատակիցները նախ տարածքից հեռացրել են 30-ից ավելի բեռնատար աղբ, արդեն փոխվել են ոռոգման ջրագծերը, նախկինում տեղադրված, սակայն դարն ապրած խողովակները փոխարինվել են նոր, ավելի որակյալ խողովակներով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կանաչապատման աշխատակիցները շարունակում են այդ լավ գործը ու օրեր անց այդ հատվածում տնկվելու են 1000-ից ավելի տարբեր ծառատեսակներ, և ամիսներ անց երբեմնի աղբավայրի ու փոշու վերածված տարածքը դառնալու է ծառ ու ծաղիկով պատված դրախտային մի վայր, որտեղ իրենց ժամանցն են անցկացնելու ոչ միայն երևանցիները, այլ նաև մարզերից, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերն ու զբոսաշրջիկները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այն, որ վերջին տարիներին Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում ՀՀ կառավարության օժանդակությամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ վերադարձվել են խաղահրապարակները, մարզական վայրերը, կանաչ գոտիները, դա ակնհայտ է, և այդ ամենին անմասն չէին մնում նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանն ու իր աշխատակազմը։
Դրա վառ ապացույցը դեռ սովետական տարիներից հայտնի Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկի մոտ գտնվող «Ֆիզգարադոկի»-ի հարևանությամբ գտնվող հսկայական տարածքի բարեկարգումն էր, որտեղից Աջափնյակի թաղապետ Ս․ Սարգսյանը, հետո արդեն միացած «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի (ժողովրդին հայտնի Բեգոյան Արմենի հիմնարկի) աշխատակիցները 200-ից ավելի բեռնատար կենցաղային և շինարարական աղբ էին հեռացրել այդ տարածքից և մինչ նրանք լուռ, առանց շոուի իրենց գործն էին կատարել, գտնվել էին մի քանի «մանկամիտներ», ովքեր համացանցում տարածել էին, թե «հասեք, Ավինյանն էս տարածքը թաղապետի հետ մեջ-մեջ են անում», բայց մաքրման աշխատանքները կատարելուց հետո Ա․ Բեգոյանն իր աշխատակազմով այնքան ծառ ու ծաղիկ էր տնկել ու հետևողական խնամք կատարել, որ տարածքը վերածվել է գողտրիկ, հրաշք այգու և ամեն օր այնտեղ այցելուների պակաս չկա։
Այս օրերին թիվ մեկ քննարկման առարկա էր դարձել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավորությամբ Շինարարների փողոցից ավելի քան 30 տարի քաղաքացիների կողմից օգտագործվող կրպակների ապամոնտաժումը։ Այն, որ դա ուշացած էր և պետք է նախ չթույլատրեին նման կրպակների տեղադրումը մայթերին ու կանաչ գոտիներում, դա ակնհայտ էր, բայց ցանկալի էր ապամոնտաժելուց առաջ գոնե կրպակատերերին ժամանակ տային մինչև տարվա ավարտ։
Ու հիմա այդ տարածքներում Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանի հանձնարարականով Ա․ Բեգոյանն ու Ս․ Սարգսյանը իրականացնելու են բարեկարգում, տնկվելու են մի քանի ծառատեսակներ ու մեկ տարի անց արդեն ակնհայտ կլինի, թե ինչից ինչ է դարձել Շինարարների փողոցը, այն դառնալու է ծառերով հարուստ, բնակիչների համար թթվածնի աղբյուր, գեղեցիկ ճանապարհ։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի