Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսք․ օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ից․ պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն գազատար խողովակի և հաշվիչի կոտրվելու պատճառով սկսվել է գազի արտահոսք։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հենրիկ Աբրոյանն ու Դավիթ Առաքելյանը։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն դադարեցրել են գազի արտահոսքը և աշխատանքներ են իրականացնում վթարված խողովակը վերականգնելու համար։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գազախողովակին բախվելու ժամանակ տրոլեյբուսում եղել են նաև ուղևորներ, ովքեր ևս չեն տուժել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։