Սթոլթենբերգը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով շնորհավորել է ֆրանսիական «Առաջ» շարժման առաջնորդ Էմմանուել Մակրոնին: Այդ մասին գրել է gazeta.ru-ն:
«Հաղթանակի կապակցությամբ մենք շնորհավորում ենք Մակրոնին: Մենք անհամբեր սպասում ենք, որպեսզի մայիսի 25-ին հրավիրենք Ձեզ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին` ամրապնդելու տրանսատլանտյան հարաբերությունները», - գրել է Սթոլթենբերգը: