Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ և շնորհավորել նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Էմանուել Մակրոնին և շնորհավորել:
Այս մասին հայտնում է NBC Nightly News-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ սպասում է Մակրոնի հետ համագործակցության մեկնարկին: