211652_close_icon
views-count796 դիտում article-date 15:06 21-10-2026

Գեղարքունիքում պարեկները կանգնեցրել են «Kia» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորը, ով Հայաստանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ-սրտաբան է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված «Մարիխուանա» տեսակի թմրանյութն իրենն է՝ իր օգտագործման համար

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և ջրային վաշտի հրամանատարի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-ին ծառայություն կատարելիս Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական տարածքում, կանգնեցրել են «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ է, պարեկներին է ներկայացրել 1 հատ թղթե փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր մոտ 2.13 գրամ, մեկ հատ էլ առանց թղթե փաթեթի՝ մոտ 0.52 գրամ, և մեկ հատ կաթուցիչ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 2.20 գրամ։

Նա պարեկներին հայտնել է, որ թղթե փաթեթի և կաթուցիչի մեջ առկա դեղնականաչավուն զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրանյութ է, որն ինքը հոկտեմբերի 16-ին քաղել է Վարդենիս բնակավայրի դաշտերից մեկից, կանեփ տեսակի բույսից և պահել է իր մոտ՝ օգտագործման համար 

Պարեկները ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքացին, ում մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ, Հայաստանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ-սրտաբան է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր