211652_close_icon
views-count415 դիտում article-date 21:51 21-10-2026

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան, որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

Հոկտեմբերի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին, և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների խումբը «էլեկտրահարություն, էլեկտրական այրվածք 3-րդ և 4-րդ աստիճանի գլխի և վերին վերջույթների, թիկունքի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Նաիրի խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ 13-ամյա Ա. Ա.-ն է։

Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը իրենց գյուղում ժամը 19:00-ի սահմաններում բակում «պահմտոցի» խաղալու ժամանակ թաքնվել է էլեկտրակայանում, որտեղ էլ էլեկտրահարվել է։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր