Մերկելը շնորհավորել է Ցիպրասին` ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է «Սիրիզա» կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրասին` Հունաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Մերկելի պաշտոնական ներկայացուցչին:
Նշենք, որ Ցիպրասը 2-րդ անգամ է ղեկավարում կառավարությունը, իսկ առաջին անգամ նա վարչապետ էր նշանակվել 2015 թ-ի հունվարին` արտահերթ ընտրությունների արդյունքում: