57459 դիտում
11:48 11-12-2019
Արտակարգ դեպք Իջևանում. 31–ամյա քաղաքացին մտել է համայնքապետարան և երկաթյա ձողով կոտրել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակի դուռն ու շուրջ 30 րոպե խանգարել համայնքապետի աշխատանքը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթյա ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տավուշի մարզի դատախազության հանձնարարականով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և Ա. Մանուկյանը որպես կասկածյալ ձերբայկալվել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4122 դիտում
13:40 23-10-2018
Դիմակով և երկաթյա ձողով քաղաքացին փորձել է մտնել փոստային բաժանմունք
211737 դիտում
18:02 13-01-2020
Երևանում երկաթյա ձողով հարվածել են կանչով բնակարան ժամանած բժշկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային