1963 դիտում
13:58 25-03-2020
Էդմոն Մարուքյանը թերի է համարում դատական համակարգի բարեփոխումների փաթեթը
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ըստ էության համարում է թերի` նշելով, որ կարգավորումները, սահմանվող նոր պահանջները չեն տարածվում մինչև 2017 թվականը նշանակված դատավորների վրա:
«[url=https://armenpress.am/arm/news/1009956.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Մարությանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:
«Փաստորեն, փաթեթն ընդունում ենք այնպես, որ 2017 թվականից հետ նշանակված դատավորների հետ կապված կարող է լինել գործընթաց, իսկ մինչև 2017 թվականին նշանակվածների նկատմամբ որևէ բան չի կարող լինել: Հիմա հարց. այսքան քննարկումները, որ դատական իշխանությունը պետք է վեթինգ անցնի, վերանայվի, ստուգվի, բարեվարքությունը նայենք, ինչպես ենք անելու: Իսկ մինչև 2017 թվականը նշանակաված դատավորների հե՞տ ինչպես ենք վարվելու»,-ասաց Մարուքյանը:
Նա նկատեց, որ փաթեթում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին շատ է խոսվում: «Տպավորությունն այնպիսին է, որ այդ հանձնաժողովը մի ամենակարող հանձնաժողով է, ինչ ասես կարող է անել: Բայց այդ հանձնաժողովը գործիքներ չունի, այդ հանձնաժողովին ընդունվող փաթեթով գործիքներ չենք տվել, որ հետո պահանջենք»,-ասաց նա:
Նա նկատեց` սահմանվում է, որ դատավորի թեկնածուի`հանցավոր ենթամշակույթի հետ կապը պետք է ստուգվի և հետաքրքրվեց, թե ինչպես է դա ստուգվելու:
Պատգամավորը նկատեց`շատ էր խոսվում վեթինգի մասին, թե դատական իշխանությունը կզտվի, կստուգվի, կվերանայվի, այսուհետև լավ դատավորներ կնշանակվեն, սակայն փաթեթը տարածվում է վերջին երեք տարվա նշանակումների և ապագայում դատավորների նշանակման վրա:
Ներկայացված փաթեթով առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, սահմանվում է, որ ԲԴԽ-ում այսուհետև դատավորների հավակնորդների թեկնածությունները քննարկելիս հաշվի է առնվելու նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդակցական եզրակացությունը հավակնորդի բարեվարքության վերաբերյալ, ինչը ենթադրում է կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նախկին աշխատանքային պարտականությունների կատարման վերաբերյալ եզրակացություն: Թեկնածուների հավակնորդները լրացնելու են հարցաթերթիկ՝ կապված գույքային որոշակի դրության հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող է ուսումնասիրության առարկա դառնալ: Սահմանվել է նաև գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմք: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է զբաղվելու այս գործառույթով:
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
13:57 18-02-2019
Էդմոն Մարուքյանը կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալը հետընթաց է համարում
1955 դիտում
15:24 29-10-2018
Ալեն Սիմոնյանը ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելն անիմաստ է համարում
1672 դիտում
11:53 05-03-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը
Այս բաժնից
661 դիտում
21:27 26-11-2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում է
625 դիտում
20:59 26-11-2024
Մուրմանսկի փառատոնում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն արժանացել է 2 դիպլոմի
784 դիտում
20:35 26-11-2024
Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում