211652_close_icon

Չեմ կարծում, թե Ալիևն ասել է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոյչա», բայց միևնույն է, չէինք ասի, որ դա տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ. Միրզոյան

views-count421 դիտում article-date 12:34 05-11-2025
Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումն այսպես էր՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ «այսօր չկա Սևան, կա Գյոյչա»։ Միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել՝ կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ ուզում պատմությամբ ավելի հետ գնալ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք ավելի լայն տարածքի վրա, խոսենք իրական Հայաստանի, իրական, այսօրվա Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր