1955 դիտում
15:24 29-10-2018
Ալեն Սիմոնյանը ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելն անիմաստ է համարում
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելն անիմաստ է, ժամանակային առումով կարող են խնդիրներ առաջանալ: «[url=https://armenpress.am/arm/news/952595.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ`Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նախաձեռնությունն արվում էր Հայաստանի քաղաքական դաշտն առողջացնելու համար: Այն նորից ԱԺ օրակարգ բերելն, անկեղծ ասած, անիմաստ եմ համարում: Նաև ժամանակային առումով կարող է խնդիր առաջանալ: Սակայն դեռ չենք քննարկել, չեմ կարող ասել»,-ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, որ եթե չի սխալվում, ՀՅԴ-ից երկու պատգամավոր բացակայել է քվեարկությանը: Հարցին՝ ՀՅԴ պատգամավորների բացակայության մեջ դիտավորություն տեսնում է արդյոք, Սիմոնյանը պատասխանեց՝ կարծում է, որ ՀՅԴ-ի պարագայում քաղաքական նման որոշում չի եղել, այլ պարզապես ստացվել է:
«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ բացակայած պատգամավորները և իրենց ներկայացրած քաղաքական ուժը լինելու են գալիք ԱԺ-ում: Նրանք չեն լինելու, քանի որ ՀՀ քաղաքացիները դիտում են և կտան իրենց գնահատականը: Ես չեմ ուզում ասել, թե կոնկրետ որ խմբակցությունն է մեղավոր, մեղավոր են կոնկրետ անձինք, կան մարդիկ, ովքեր սաբոտաժ են անում»,-նշեց Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ միգուցե իրենք լավ չեն կարողացել մոբիլիզացնել մյուս ուժերին, պատգամավորը նկատեց՝ պարտադի՞ր պետք է մոբիլիզացնեն բոլորին, որ լավ բան անեն Հայաստանի համար: Նախագծի չընդունելը, ըստ նրա, ԱԺ-ում կոնկրետ մարդկանց գործելաոճի և սխալի հետևանք է:
Հարցին՝ իրենք պնդում էին, որ մեծամասնություն են ԱԺ-ում, սակայն լինելով մեծամասնություն, ինչո՞ւ չհաջողվեց նախագիծն ընդունել, պատգամավորը պատասխանեց՝ քանի որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է: Դրա համար իրենք ասում են, որ խորհրդարանը պետք է օր առաջ ցրվի և որ ընտրություններ տեղի ունենան:
ՀՀ ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ: Բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ պատգամավոր չկար: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:
Նմանատիպ նյութեր
1960 դիտում
13:58 25-03-2020
Էդմոն Մարուքյանը թերի է համարում դատական համակարգի բարեփոխումների փաթեթը
921 դիտում
11:53 30-05-2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի ներառվել օրակարգ դրա հագեցվածության պատճառով
Այս բաժնից
709 դիտում
19:34 26-11-2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը
1252 դիտում
19:20 26-11-2024
Սիգի ձվադրման շրջանում ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի վաճառակետերում
643 դիտում
19:08 26-11-2024
Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով