211652_close_icon

Հովհաննավանքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ստացել ենք հանցագործության մասին հաղորդում, բայց այս փուլում քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՔԿ

views-count1309 դիտում article-date 12:18 05-11-2025
Հովհաննավանքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրավապահ մարմինները ստացել են հանցագործության մասին հաղորդում, սակայն այն ներկայացված է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, այլ փաստաբանների կողմից։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը:

«Որքան տեղյակ եմ՝ հանցագործության մասին հաղորդում ենք ստացել, բայց ոչ Մայր Աթոռից։ Եթե չեմ սխալվում, հաղորդումը ներկայացրել են փաստաբանները։ Այդ հաղորդումը ընթացք է ստացել օրենքով սահմանված կարգով»,- նշեց պաշտոնյան։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այս փուլում քրեական վարույթ չի նախաձեռնվել․ «Այս պահին, ճիշտ ասած, որքան գիտեմ, վարույթ չի բացվել»։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել էր, թե կարգալույց հոգևորականը «զավթել է» Հովհաննավանքը, և ակնկալում է, որ իրավապահ մարմիններն ապահովեն վանքի վերադարձը եկեղեցուն։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ուսումնասիրվում են մամուլում շրջանառվող պնդումները, ըստ որոնց՝ Եզրաս Սրբազանը խորհրդային տարիներին համագործակցել է ԿԳԲ-ի հետ։ Պաշտոնյան կրկին ընդգծեց, որ նման հարցերի դեպքում իրավապահները պետք է ունենան համապատասխան իրավական հիմք․ «Այդ մասով ես արդեն նշել եմ՝ Քննչական կոմիտեն պետք է ունենա հանցագործության մասին հաղորդում։ Հաղորդում պետք է լինի։ Մենք որպես մարմին, ինքնուրույն ստուգման գործընթաց չենք իրականացնում․ այդ գործառույթը վերապահված է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին»։

Նմանատիպ նյութեր