211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Աբովյան բնակավայրում հրդեհ է բռնկվել անասնագոմում. այրվել է մոտ 170 հակ անասնակեր և չշահագործվող ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7246 դիտում article-date 15:35 04-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի  ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան բնակավայրում անասնակեր է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ անասնագոմում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Հրդեհը մեկուսացվել է հրշեջների կողմից:
 
Այրվել է մոտ 170 հակ անասնակեր և մոտակայքում կայանված, խոտանված ավտոմեքենա: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ: 

Լուսանկարներ՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր