1696 դիտում
11:53 05-03-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկման արժանացած դատական օրենսգրքի փոփոխությունների ծավալուն փաթեթը: «[url=https://https://armenpress.am/arm/news/1007378.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 76 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 9 պատգամավորի ծրագրով թողած «կողմ» քվեարկությունները, այսպիսով, փաթեթն ընդունվեց:
Փաթեթով դատական համակարգում առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Դրանցից մեկով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ 5 տարուց դարձնելով 2,5 տարի: Պատգամավորները բուռն քննարկեցին, մասնավորապես, առաջարկվող փոփոխություններից մեկը, որով նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների նվազագույն տարիքային շեմը 28-ի փոխարեն սահմանել 25: Ընդդիմադիրները հիմնականում համաձայն չէին այս դրույթի հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս փաթեթի վերաբերյալ ևս տարբեր տեսակետներ հնչեցին:
Քվեարկությունից առաջ վարման կարգով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախորդ նիստում արդեն քննարկման էին ներկայացրել իրենց մտահոգությունները, և իրենց խմբակցությունն այսօր դեմ կքվեարկի: Խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները: «Եթե առաջարկություններն ընդունվեն, և դատավորների անկախության, զտման գործընթացի հետ կապված մեր մտահոգությունները փարատվեն, երկրորդ ընթերցմամբ մենք կողմ կքվեարկենք»,-ասաց Մարուքյանը:
Նմանատիպ նյութեր
2343 դիտում
14:31 06-09-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրախախտումների պատիժները խստացնելու փաթեթը
1290 դիտում
22:04 03-02-2021
ԱԺ-ն ընդունեց դատական համակարգի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch