211652_close_icon

Ավտովթար՝ Արտաշատ քաղաքում. Արարատի քրեական ոստիկանության մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. վերջինները հայտնվել են երթևեկել գոտուց դուրս. կա վիրավոր. «Opel»-ի մասնակցությունը վթարին պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10200 դիտում article-date 14:49 04-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes»-ն ու 37-ամյա Վոլոդյա Հ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղալկալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Մաքսիմ Գալստյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Վահրադյանը: 

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, և ավագ քննիչ Արթուր Իսկանդարյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Դեպքի վայրում պարեկները «Opel» մակնիշի ավտոմեքենա են պահում, որը, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նշված վթարում: 

Այդ տեղեկությունը, ինպես նաև «Opel»-ի վարորդի ինքնությունը պարզում են: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր