211652_close_icon

Հերթական ֆուտբոլային տոնը՝ «Գազպրոմ Արմենիայում»․ մասնակցում էին 15 ԳԳՄ-ների և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչական ապարատի թիմերը․ ինչպես միշտ, Երևանի ԳԳՄ-ն փայլեց իր ֆուտբոլային խաղով և գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count5820 դիտում article-date 23:26 03-11-2025
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հերթական անգամ ապացուցեց, որ ընկերությունում առաջնային նշանակություն ունի նաև սպորտը, որի ապացույցը երեկ ֆուտբոլային տոնն էր «Գազպրոմ Արմենիայում»։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Գազպրոմ Արմենիայում» տեղի ունեցավ ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցում էին 15 ԳԳՄ-ների թիմերն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչական ապարատի թիմը։

Մարզական դահլիճում ասեղ գցելու տեղ չկար ու ֆուտբոլային միջոցառումը հերթական անգամ կարելի է համարել կայացած։

Ինժեներական կենտրոնի աշխատակից Հովհաննես Մամբրեյանի նախաձեռնությամբ և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի աջակցությամբ և բարձր հովանու ներքո կայացավ ֆուտբոլային մրցաշար, որը համախմբեց ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին։

Մրցաշարին մասնակցեցին 16 թիմեր, որոնք ցուցադրեցին բարձր մարզական ոգի, թիմային աշխատանք և արդար մրցակցություն։

 Արդյունքները՝

1-ին տեղ – Երևանի ԳԳՄ թիմ
 2-րդ տեղ – «Գազպրոմ Արմենիա» ադմինիստրացիայի թիմ
 3-րդ տեղ – Վայոց Ձորի ԳԳՄ թիմ

Լավագույն խաղացող ճանանչվեց Վայոց Ձորի ԳԳՄ-ի խաղացող Արտաշես Մարգարյանը։

Լավագույն դարպասապահ՝ Արմավիրի ԳԳՄ-ի խաղացող 
Դավիդ Մադգարյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 11-ին «Գազպրոմ Արմենիա»-ի ուսումնասպորտային համալիրում առաջին անգամ տեղի է ունեցել Երեւանի ԳԳՄ-ի ներքին մրցաշար, որը կայացավ տնօրեն Վազգեն Արտաշեսյանի բարձր հովանու ներքո։

Մրցաշարին ներկա էին նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը՝ ով հանդես էր եկել ողջույնի խոսքով։

Մրցաշարին մասնակցել էին բոլոր 8 ծառայությունների եւ ԳԳՄ-ի թիմերը:

Լարված ու դիտարժան պայքարում մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել էր Արաբկիրի թիմը, 2-րդ պատվավոր տեղում Նոր Նորք- Մարաշ թիմի ֆուտբոլիստներն էին, իսկ մրցաշարի հաղթող թիմը դարձել էին Երեւանի ԳԳՄ-ի ֆուտբոլիստները՝ գեղեցիկ հաղթանակ տանելով եզրափակիչում:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 856+
856+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր