211652_close_icon

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Կորեայի ձորը, որը անգամ սովետական տարիներին վտանգավոր է համարվել վարորդների համար, ոչ թե վերանորոգվում, այլ հիմնովին կառուցվում է. օրեր անց վարորդները կզգան, թե ինչպիսի ճանապարհ է կառուցվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count6797 դիտում article-date 13:36 04-11-2025
Տևական ժամանակ է՝ մեծ թափով ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ առաջ է ընթանում ժողովրդին հայտնի Կորեայի ձորում ճանապարհի վերանորոգման աշխատանքները: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարելի է ասել ոչ թե վերանորոգվում, այլ հիմնովին ստեղծվում է նոր ճանապարհ:
 
Եթե նախկինում 1 ավտոմեքենա հազիվ էր կարողանում անցնել Կորեայի ձորով, ապա հիմա արդեն «Լիլիթ 87» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները, ովքեր Հանրապետությունում հայտնի ընկերություններից է, ամբողջությամբ կառուցում են նոր ճանապարհ:
 
Մոտ 10 մետր լայնությամբ է լինելու ճանապարհը, կահավորվելու է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներով ու անցկացվելու է արտաքին լեդ լուսավորություն, ջրահեռացման համար հատուկ սալիկներ են տեղադրվելու, ինչի շնորհիվ ճանապարհը ավելի անվտանգ ու ապահով կլինի, եթե իհարկե որոշ վայ վարորդներ լավ նշված հատվածում չտանջեն գազի սեղմակը: 
Այսօր արդեն ճանապարհի ամբողջ հատվածը գրունտային ասֆալտապատում է արվել, և առաջիկա 15 օրվա ընթացքում, ըստ ճանապարհաշինարարների, այն արդեն երթևեկության համար կլինի բաց: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ճանապարհը անգամ սովետական տարիներին նման ձևով չի կառուցվել, ու հիմա 0-ից ստեղծված ճանապարհը մոռացության կմատնի սովետական տարիներից հայտնի, ոչ բարեկարգ Կորեյաի ձորի ճանապարհի այս հատվածը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ Կառավարության կողմից շարունակվում են ժողովրդին հայտնի Կորեայի ձորում ճանապարհի հիմնովին վերանորոգման աշխատանքները: 

Կարելի է ասել՝ կառուցվում է նոր՝ ավելի հարմարավետ, ավելի անվտանգ, եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ: 
 
Ճճանապարհը կառուցում է «Լիլիթ 87» ՍՊԸ-ն՝ տնօրեն Վաղարշակ Պետրոսյանի գլխավորությամբ և ՍՊԸ-ի աշխատակիցները մեկ անգամ արդեն Կոտայքի մարզից դեպի Երևան տանող հատվածում կատարել են ճանապարհի լայնացման հսկայածավալ աշխատանքներ, մի քանի տոննա ապառաժ քարեր ու հող է հեռացվել, սակայն օրեր առաջ՝ գիշերը, նորից հողային նստվածք է եղել. սարից թափված հողն ու քարերը մասամբ փակել էին նրանց կողմից բացված ճանապարհը: 

Տեղում աշխատում են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր, չսպասելով հողահեռացման աշխատանքներին, ձեռնամուխ են եղել նշված վայրով անցնող գազատար խողովակի տեղափոխմանը: 

Առաջիկայում ճանապարհաշինարարներին են միանալու նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր էլ հեռացնելու են դեռ սովետական տարիներից Կորեայի ձորով անցնող այդ հատվածում տեղադրված էլեկտրական սյուները, քանի որ ճանապարհի լայնքը լինելու է 7 մետր, ինչը ավելի է հեշտացնելու երթևեկությունը: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր