211652_close_icon
views-count246211 դիտում article-date 20:54 23-03-2020

Կորոնավիրուսով հիվանդանոցներ տեղափոխված քաղաքացիներն ասում էին. «ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության բժիշկների ու վարորդների մեջ այս մի քանի օրերի ընթացքում համոզվեցինք՝ նրանք ՄԱՐԴ-բժիշկ ու ՄԱՐԴ-փրկարար են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին հանրապետությունում պակաս լարված չեն աշխատում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի ծառայողները: Ինչ հանրապետությունում հայտարարվել է կորոնավիրուսի մասին, օրերով իրենց անձը մոռացել ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործին են ներգրավվել նաև ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության աշխատակիցները: Նշված վարչության վարորդներն ու բժիշկները շատ դեպքերում անտեսելով, որ հնարավոր է՝ իրենք նույնպես դառնան վարակակիր, գիշերվա ցանկացած ժամին կանչով մեկնած կասկածելի վարակակիրներին տեղափոխում են Նորք ինֆեկցիոն կենտրոն, կամ կառավարության կողմից հաստատված հատուկ վայրեր: Նշված բժշկական ապահովման վարչության թե՛ վարորդները, թե՛ բժիշկները շաբաթներ շարունակ չեն մեկնել իրենց օջախներ: Հիմա նրանց մոտ ավելի շատ արծածվում է հայտնի «3 հրացանակիրները» ֆիլմի խոսքը. «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված աշխատակիցներին մի քանի անգամ այցելել են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ու փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] զանգահարած մի քանի մարզերի բնակիչներ իրենց երախտիքի խոսքն են ուղղում ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության վարորդներին ու բժիշկներին, ասելով. «Մենք նրանց մեջ տեսանք ՄԱՐԴ-փրկարարի, ՄԱՐԴ-բժշկի կերպար և ինչքան էլ մենք թույլ էինք զգում մեզ, բժիշկներն իրենց բժշկական միջամտությամբ, վարորդներն էլ իրենց հոգատարութամբ ու հումորով, մեզ դուրս էին բերում վհատությունից: Այս մի քանի օրերի ընթացքում մենք մեր մաշկի վրա զգացինք նրանց հոգատար մարդկային վերաբերմունքը հասարակ քաղաքացու նկատմամբ: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր