211652_close_icon
views-count459944 դիտում article-date 21:28 07-07-2024

Սևանում Վարդավառը նշող քաղաքացիներն ասում էին. «Համոզվեցինք՝ պարեկային ծառայողները, ջրային պարեկները, ջրափրկարարներն ու Սևանի հիվանդանոցի բժիշկները իրենց գործի գիտակն են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, Հայաստանում նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ 

Գաղտնիք չէ, որ տոնին ընդառաջ այցելուների մեծ հոսք է սկսվում կապուտաչյա Սևան, և նույնիսկ դեռ 1-2 օր առաջ մարդիկ մեկնում են այնտեղ՝ իրենց հանգիստն անցկացնելու և հրաշափառ Վարդավառը նշելու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդավառի տոնին ընդառաջ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՓԾ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականներով քաղաքացիների անվտանգությունը Սևանա լճում և հանրային լողափերում պահպանելու համար ջրային պարեկներն ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները անցել են ուժեղացված ծառայության։

Տեղում Պարեկային ծառայության և ջրային պարեկների աշխատանքի հսկողությունը դրվել է ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի վրա։

Վաղ առավոտից ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ջրային պարեկներն ու նրանց միացած ջրափրկարարները անցել են ուժեղացված ծառայության։

Սևանի բոլոր հատվածներում, որտեղ անգամ մեկ քաղաքացի իր հանգիստն է անցկացնում և նշում են Վարդավառը, պարեկ, ջրային պարեկ ու ջրասուզակ ծառայություն են կատարում, ինչի շնորհիվ էլ արտակարգ ոչ մի դեպք տեղի չի ունեցել։

1-2 դեպք է եղել, երբ երեխաներ են կորել, ու ջրափրկարարների շնորհիվ երեխաները հայտնաբերվել են ։

Վաղ առավոտից տեղում աշխատում են նաև «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր 10-ից ավելի քաղաքացիների օգնություն են ցուցաբերել, ովքեր արևահարվել են և ունեցել ինքնազգացողության վատացում։

Այս պահին ծառայությունը շարունակվում է և 2 անգամ անակնկալ պարեկների աշխատանքը ստուգելու նպատակով ժամանել է ՊԾ պետ Արթուր Խուդինյանը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Այսօր զգացինք, որ պարեկային ծառայությունը, այդ թվում՝ ջրային, կայացել է։ Պարեկները, ջրային պարեկները ու ջրափրկարարները շատ լավ տիրապետում են իրենց աշխատանքին և հենց նրանց ուշադրության արդյունքն է, երբեմն նաև բավականին խիստ ու պարտադիր, որ շատերն առաջվա նման չեն փորձում գինովցած մտնել Սևան, չեն փորձում անցնել վտանգավոր եզրագիծը, քանի որ ամեն պահի կհայտնվեն ջրային պարեկի տեսադաշտում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 272+
272+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր