211652_close_icon
views-count82634 դիտում article-date 21:01 07-04-2020

Քաղաքացիներն ասում են. «Փրկարար ծառայության փոխգնդապետը դարձել է մեզ համար բարի փրկարար-Բեթմեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված հայտարարված արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում ոչ միայն ոստիկանության ծառայողները, այլև հրշեջ-փրկարարները: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի որոշմամբ Երևանում և մարզերում շրջիկ խմբերի աշխատանքները դրվել է փրկարար ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Խաչատրյանի վրա: Վերջինս նույնիսկ 24- ժամյա ռեժիմով է անցկացնում ծառայությունը և իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ է փոխանցում ԱԻՆ նախարար Ֆ. Ցոլակյանին: Փրկարարների հետ շրջում են նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները: Շատ դեպքերում էլ Հ. Խաչատրչյանի միջնորդությամբ քաղաքացիներին ու վարորդներին փոխանցվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել, եթե պարզվում է, որ քաղաքացիները, անգամ չմտածելով իրենց անվտանգության մասին, իրենց մոտ չեն ունեցել նման կարևոր պարագաներ: Ֆ. Ցոլակյանի հանձնարարականով՝ մինչև արտակարգ դրության ավարտը շրջիկ խմբերը՝ Հ. Խաչատրյանի գլխավորությամբ, շարունակելու են իրենց աշխատանքը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները կատակելով ասում էին. «Հ. Խաչատրյանին մեկ կտեսնենք Երևանում, մեկ կտեսնենք հանրապետության տարբեր մարզերում ու դրա համար էլ արդեն նրան անվանում ենք փրկարար-Բեթմեն: Լավ է, մենք էլ ունենք հայկական Բեթմեն»: [b]Փրկարար ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Խաչատրյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0657754001586279104819958.jpg[/img] Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր