211652_close_icon
views-count23033 դիտում article-date 17:49 06-09-2023

Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել Mercedes-ում․ օպերատիվ են գործել պարեկները, քաղաքացիներն էլ ասում էին․ «հրշեջներին ասում ենք՝ ինչի՞ եք ուշացել, ասում են՝ պրոբկի մեջ էինք»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին՝ դեպի օդանավակայան տանող հատվածում, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները իրենց ուժերով նախ կանխել են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ապա մարել այն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արթուր Փաշիկյանն ու Ավետիք Պետրոսյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, սակայն ժամանած հրշեջների կարիքը պետք չի եղել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները վրդոհված ասում էին․ «Հո չէի՞նք սպասելու, թե МЧС-ը երբ կժամանի, հեն ա, մեր ուժերով կրակը հանգցրինք, մենք էլ հարցնում էինք, թե խի՞ ուշացաք, ասում էին՝ պրոբկի մեջ էինք, մինչդեռ տեսնում էինք, որ ոչ մի պրոբկա էլ չկա»։

Լուսանկարները Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր