1315 դիտում
16:47 19-03-2020
Հանրությունը պարբերաբար կտեղեկացվի կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվող կատարվող փոխանցումների ծավալների և օգտագործման ուղղությունների մասին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով.
-առողջապահական կարիքների համար՝
-բժշկական անձնակազմի խրախուսում,
-բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում,
-բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում,
-սոցիալական կարիքների համար՝
-Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,
-Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում,
-Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում:
Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:
Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն:
-Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան
-Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
24906 դիտում
14:41 18-03-2020
Նախագահ Արմեն Սարգսյանն իր 1 ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին
16518 դիտում
15:01 18-03-2020
Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին մեկ օրում փոխանցվել է ավելի քան 43 մլն դրամ գումար
Այս բաժնից
949 դիտում
20:03 31-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
7639 դիտում
19:57 31-12-2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի Ամանորի շնորհավորական ուղերձը