Նախագահ Արմեն Սարգսյանն իր 1 ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին
                        Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։ 
Տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում։ 
«Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1 միլիոն 017 հազար 556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


