211652_close_icon

Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպման ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի. ԱԳՆ. Aysor.am

views-count1782 դիտում article-date 18:36 20-12-2021

Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի, Aysor.am-ին  հայտնեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը։

Նմանատիպ նյութեր