211652_close_icon
views-count48845 դիտում article-date 20:46 09-03-2020

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 60–ամյա վարորդի Lexus-ն ու 36–ամյա վարորդի Honda-ն. 3 վիրավորներից մեկը ՌԴ քաղաքացի է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Գառնի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 60-ամյա Էդուարդ Հ.-ի վարած Lexus մակնիշի JJ 017 ՍՍ համարանիշի և 36-ամյա Մամիկոն Ա.-ի վարած Honda մակնիշի 58 DQ 558 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 62-ամյա Ռուբեն Գ.-ն, 63-ամյան Աիդա Ա.-ն և ՌԴ քաղաքացի, 57-ամյա Միխայիլ Լ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+

Նմանատիպ նյութեր