45657 դիտում
20:58 06-03-2018
Ավտովթար Լոռու մարզում. բախվել են 34-ամյա վարորդի Opel-ն ու 28-ամյա վարորդի BMW-ն. 3 վիրավորներից մեկը մանկահասակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Ալավերդի–Վրաստանի սահման ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Ախթալա քաղաքի բնակիչ, 34-ամյա Կարեն Անանյանի վարած Opel մակնիշի 06 ՏS 948 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 28-ամյա Սեյրան Շավինյանի վարած BMW մակնիշի 35 GU 380 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի ուղևորներ, Ախթալա քաղաքի բնակիչներ, 3-ամյա Գոռ Անանյանը, 32-ամյա Սյուզաննա Անանյանը, 34-ամյա Արմինե Ալեքսանյանը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թումանյանի ոստիկանապետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են ճանապարհի փոսերը, որոնք առաջացել են դեռևս 2017 թ.-ի մայիսին, երբ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/16/1067133/]ապառաժ քարերի թափման հետևանքով [/url]ճանապարհը երկկողմանի փակվել էր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
72481 դիտում
10:20 15-10-2019
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G63-ն ու Opel-ը. 3 վիրավորներից մեկը մանկահասակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ