211652_close_icon
views-count8429 դիտում article-date 23:42 06-03-2020

Ալավերդու ոստիկանները մարտի լույս 6-ի գիշերը 10 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի լույս 6-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Շրջիկ ծառայության ընթացքում նրանց տեսադաշտում է հայտնվել մոտ 10 խմ փայտանյութ բարձած «Զիլ» մակնիշի բեռնատար։ Դսեղ գյուղի բնակիչ, 51-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նրա հայտնածով՝ փայտանյութն իրենն է, ծառերը բենզասղոցով հատել է Մարց գյուղից Լորուտ տանող ճանապարհի անտառից։ «Զիլ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր