211652_close_icon
views-count1730 դիտում article-date 15:30 22-10-2019

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ բնակավայրի «Թեղանց փոս» կոչվող տեղամասի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազ-63» մակնիշի մի մեքենա։ Այն բարձված է եղել շուրջ 5 խմ փայտանյութով։ Կողբ համայնքի 47-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստւգում։ Նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր