Մուշի ոստիկանները հայտնաբերել են փայտանյութով բարձված բեռնատար
                        Հունվարի 18-ին, ժամը 11.04-ին, ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ ծառայողները Մարմարաշենի խճուղում նկատել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատար՝ բարձված փայտանյութով: 
Զննությամբ հայտնաբերվել է շուրջ 8.7 խ/մ վառելափայտ, որի ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ փաստաթուղթ վարորդը չի ներկայացրել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

