211652_close_icon
views-count399526 դիտում article-date 11:07 28-02-2020

Արտակարգ դեպք Երևանում. պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։ Ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են Սյունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, ով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Վ. Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Պետրոսյանն աշխատում է գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ դատախազության դատախազ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր