211652_close_icon
views-count8332 դիտում article-date 23:37 08-04-2026

Պարզվել է այսօր Սպիտակ-Վանաձոր ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ՀՀ ՊՆ զինծառայողների և բեռնատարի վարորդի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Սպիտակի քննչական բաժնի ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ այսօր՝ ապրիլի 8-ին, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «DAF» մակնիշի բեռնատարի վարորդի և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ու մահացածների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բեռնատարը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ալեքսանյանը, իսկ «ՎԱԶ 21014»-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Թաթուլ Տոնոյանը, ինչի հետևանքով վերջինը և նրա ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարմեն Բաբայանը տեղում մահացել են։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից  հայտնել էր ֆոտոլրագրողը՝  ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել էին «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի, բաժնի պետի տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, Վարչության պետի տեղակալ՝ Արշակ Կիրակոսյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ «DAF» բեռնատարը բարձված էր եղել երկաթե պարագաներով, այդ թվում՝ ամրաններով։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածները ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողներ էին և գուցե դրա համար էր, որ նրանց մարմինները տեղափոխելու համար դեպքի վայր էին ժամանել Պաշտպանության նախարարության շտապօգնության համար օգտագործվող «ՈւԱԶ»-ները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր