211652_close_icon
views-count4954 դիտում article-date 19:12 07-04-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում․ «սալյարկայով» բարձված «Howo» բեռնատարը «Դեֆանս» թաղամասի մոտ կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը և վնասել «Hyundai Elantra», «Toyota Camry», «Honda Fit», «Kia» ավտոմեքենաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում «Howo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարավ-Արևմտյան թաղամասից դեպի նոր Հյուսիս-Հարավ կառուցված ճանապարհին՝ «Դեֆանս» թաղամասի մոտ, բախվել է երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին և հայտնվել կամրջի հարևանությամբ՝ ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Այս պահին երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել «սալյարկայով», ինչի պատճառով էլ սկսվել է արտահոսք, իսկ վթարի հետևանքով վնասվել են «Hyundai Elantra», «Toyota Camry», «Honda Fit» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է բեռնատարը վթարի ենթարկվում և հայտնվում հանդիպակաց գոտում

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր