211652_close_icon
views-count4618 դիտում article-date 22:40 07-04-2026

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen»-ը, «Ford»-ը, «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ «Գազել»-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին, Մասիսի վարչական տարածքում բախվել են «Ford Transit», բեռնատար «Գազել», «Mercedes», «Volkswagen» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Սրսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի գնդի պարեկները դուրս են եկել դեպքի վայրից։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ։ 

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոնները ու սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Պարեկների աշխատանքները տեղում ղեկավարել են ՊԾ Արարատի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանն ու Արթուր Կոծինյանը։

Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Ford»-ի վարորդը, ով բախվել է նշված ավտոմեքեններին, ինչի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր